Ամերիկացի միլիարդատեր գործարար 69-ամյա Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրվում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում` 2016-ի նախագահական ընտրություններում: Հաղորդում է CNBC-ին:
Մրցապայքարի շրջաակներում Թրամփը հրապարակել է իր ֆինանսական կարողությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր. վերջինիս կարողությունը գնահատվում է 8,7 մլրդ ԱՄՆ դոլար:
Թրամփը հայտաարել է, որ նախագահ դառնալու համար իրեն ոչ մեկի փողը պետք չէ:
Նշենք, որ բացի Թրամփից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու է Ջեբ Բուշը, ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից Նյու Յորքի նախկին նահանգապետ Ջորջ Պատակին, Hewlett-Packard կորպորացիայի նախկին ղեկավար Կառլի Ֆիորինան, սենատորներ Թեդ Քրուզը, Ռենդ Փոլը, Մակրք Ռուբիոն, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռոդ Այլենդի նախկին նահանգապետ Լինքոլն Թեֆին և Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օմելին:














