Միավորված ստորաբաժանումները տարածաշրջանում Մոսկվայի դիրքը ամրապնդելու համար են. «Նեզավիսիմայա գազետա»

10

«Նեզավիսիմայա գազետա» պարբերականը վերլուծական հոդվածով անդրադարձել է հայ-ռուսական ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը և վերլուծական հոդվածով ամփոփել է Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած այցելության արդյունքները: Հրապարակման համաձայն՝ ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի այցելության արդյունքում զորքերի միավորված ստորաբաժանումների ստեղծման շուրջ որոշակի տեղաշարժ կա:

Պարբերականի հետ զրույցում  ՌԴ գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը, անդրադառնալով հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերություններին, նշել է, որ միավորված ստորաբաժանումները հայ-ադրբեջանական բախումների ժամանակ գործի չի դրվի՝ շեշտելով. «Նման պայմաններում  դժվար է  պատկերացնել, որ ՌԴ-ն կփոխի  ուղենիշը  և Ադրբեջանի ու Հայաստանի  առճակատման ժամանակ կկանգնի որևէ մեկի կողքին։ ՀՀ-ում զորքերի միացյալ խմբավորում ստեղծելը կապ ունի հարևան Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի դաշինքի մեջ է։ Բացի այդ, և Մոսկվայի, և Երևանի համար, կարծես թե,   անհանգստության տեղիք են տվել Վրաստանում  տեղի ունեցող իրադարձությունները։ Այս երկրի մի շարք շրջանները բնակեցված են հայերով։ Թբիլիսին ձգտում է  դեպի ՆԱՏՕ և սպառնում ՌԴ-ի բարեկամական երկրներին։ Սա կարևոր գործոն է Մոսկվայի դիրքը տարածաշրջանում ամրապնդելու համար»։