Միայն ԲՀԿ-ի և միայն 2017-ի կաշառքի դեպքե՞ր եք հայտնաբերել․ Թանդիլյանը՝ դատախազին (տեսանյութ)

9

Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և մեղադրանք առաջադրելու հարցը քննարկելու ընթացքում ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը գլխավոր դատախազին հարց ուղղեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ միայն ԲՀԿ կողմից և միայն 2017 թվականին բաժանված ընտրակաշառքի դեպքերն են հայտնաբերել։

Թանդիլյանը հարցրեց՝ այլ կուսակցությունների, օրինակ, ՀՀԿ-ի կողմից նման գործողություններ ինչո՞ւ չեն փնտրել։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարզաբանեց, որ հատուկ որևէ կուսակցության նկատմամբ նման փնտրումներ չեն իրականացրել։ Դավթյանը բացատրեց, որ այս տեղեկություններն իրենց հայտնի են դարձել այլ գործով խուզարկությունների ժամանակ, և այդտեղից էլ սկսվել է այս գործի քննությունը։

Թանդիլյանը հարցրեց, թե ինչպես են նախաքննական գաղտնիք պարունակող նյութերը տրամադրվել իշխող ուժի պատգամավորներին և այլ քաղաքական գործիչներին, և դրանք հայտնվել են նրանց ֆեյսբուքյան պատերին, ինչպես է դա ստացվել.

Դավթյանն ասաց, որ քննչական մարմինն ինքն է որոշում, թե որքանով կարելի է հրապարակել ապացույցներ, իսկ եթե արտահոսք է եղել, ապա մեղավորները պատժվելու են։

[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/3Das06m6zDo” frameborder=”0″ width=”425″ height=”350″]