Գերմանիայի Բրեմեն քաղաքում բնակվող և աշխատող հայ բժիշկ Տարոն Սարիբեկյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով:
«Այո՛, հարգելի սիրելիներ, ես ձեր այ/ն ծանոթն եմ, ով COVID-19 դրական է և ունեցել է համարյա բոլոր հնարավոր սիմպտոմները։ Մի՛ թերագնահատեք հիվանդությունն ու մի գերագնահատեք ձեր օրգանիզմի հնարավորությունները։ Այո՛, հիվանդությունը թեև անախտանիշ կարող է ընթանալ, բայց դա բացարձակ կապ չունի ձեր երիտասարդ լինելու հետ, ծանր կարող եք տանել նաև դուք»,- գրել է բժիշկը։














