Իսպանացի գիտնական Էուսեբի Չիները կարծում է, որ այն ժամանակ, երբ վիրուսները հարվածում եւ ախտահանում են մարդու թոքերը, կարելի է այդ երևույթը կանխել, եւ անել այնպես, որ վիրուսային հիվանդությունները, ներառյալ նաեւ կորոնավիրուսային ինֆեկցիան ավելի թեթեւ ընթացքով հաղթահարվի, հետեւելով որոշակի սննդակարգի։ Այս մասին հայտնում է Российская газета-ն։
Ըստ մասնագետի, որոշակի պատրաստությամբ ամրապնդված օրգանիզմը ավելի հաջող է կարողանում պայքարել տարատեսակ հիվանդությունների, նաեւ՝ վիրուսային հիվանդությունների դեմ։
Դիետոլոգ Ալեհանդրո Կանովասն էլ նշում է, որ հավի ձուն, օրինակ նպաստում է մարդու շնչառական ուղիների ամրապնդմանը, քանի որ պարունակում են ճարպալուծիչ վիտամիններ, ինչպիսին օրինակ վիտամին A-ն է եւ բարձր որակի սպիտակուցներ։ Ամբողջական բրինձն էլ օգնում է մարդու իմունային համակարգի բարձրացմանը։
Այն նպաստում է թոքերի աշխատանքին, ամրապնդում սիրտանոթային համակարգը։ Սրա փոխարեն մասնագետները խորհուրդ չեն տալիս օգտագործել վերամշակված մթերքներ, ռաֆինացված ալյուր եւ սնունդ, որի մեջ կա շաքարի բարձր պարունակությունը։
Հաջորդ օգտակար մթերքը ձուկն է, որը պարունակում է օմեգա-3 եւ օմեգա-6 օգտակար կիսահագեցած ճարպաթթուներ, ինչպես նաեւ ձիթապտղի յուղը, կաթնամթերքները։ Որպես ըմպելիք էլ մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել մաքուր ջուր։














