Մեր վարքագծով մեր հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիների ուղղակի դատապարտում ենք մահվան. Փաշինյան

11
Անհրաժեշտ կանոնները չպահպանելու դեպքում չի հաղթահարվի համաճարակը: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս համոզմունքը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև մենք այս պայմանները չպահենք, չի հաղթահարվելու այս համաճարակը: Կներեք, որ այդպիսի կոպիտ բան եմ ասում՝ կա՛մ հաղթահարվելու է հետևյալ կերպ, որ բոլոր նրանք, ովքեր պիտի մահանային, կմահանան, և դրանից հետո միայն թվեր կիջնեն: Սա նշանակում է, որ այսօր մեր վարքագծով մեր հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիների ուղղակի դատապարտում ենք մահվան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դիմակը պետք է հավասարապես փակի քիթը և բերանը, բացի այդ՝ դիմակը պետք է փոխել օրվա մեջ մի քանի անգամ: