Մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից. Սերժ Սարգսյան

14

Երևանում  բացված «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ընթացքում Սերժ Սարգսյանը անդրադարձել է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին վերաբերող հարցին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սահմանին կանգնած հայ զինվորը գիտակցում է, որ իր վրա կրակում են ռուսական զենքից, եւ դա խնդիր է, որը կարող է վատ անդրադառնալ հայ-ռուսական հարաբերության վրա, եւ այդ խնդիրը պետք է լուծում ստանա:

 «ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ  մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը և սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տևական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: