Ոստիկանության պետը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ երեկվա ընթացքում դիմակ չկրելու և այլ կանոններ չպահելու համար իրենք տուգանել են 2800-ից ավելի մարդու։ Այս տուգանքներից մոտ 2300-ը եղել է դիմակ չկրող հետիոտնների նկատմամբ։
«Մեր նպատակը տուգանելը չէ։ Մեր նպատակը՝ ընդհակառակը, ամբողջ հանրապետությունում փնտրելն է բոլոր հնարավոր ուժերով և չգտնելը որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի», – վիճակագրությանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։











