Մերձդնեստրը մտադիր է անկախանալ և միավորվել Ռուսաստանին

11

Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորները դիմել են Ռուսաստանին, ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ խնդրելով ճանաչել հանրապետության անկախությունը։ Տեղեկացնում է Novostipmr.com կայքը:

Մերձդնեստրի պատգամավորների խոսքերով՝ նման փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտությունն արդեն կար  վաղուց։

Մերձդնեստրի պատգամավորները մասնավորապես առաջնորդվում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ազգերի ինքնորոշման իրավունքով և տարածաշրջանում 2006թ.-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ համաձայն որի չճանաչված հանրապետության բնակիչների 97%-ը կողմ էր արտահայտվել անկախությանն ու Ռուսաստանին միավորվելուն։