Մերկելը կողմ է Ռուսաստանի հետ ընդհանուր տնտեսական գոտի ստեղծելուն

5

Frankfurter Allgemeine պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական գոտի ստեղծելուն: Այդ մասին նա հայտարարել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարում:

«Ես կողմ եմ հանդես գալիս Ռուսաստանի աստիճանական մոտեցմանը եվրոպական տնտեսական տարածքին, որպեսզի, վերջին հաշվով, մենք ունենանք միասնական տնտեսական գոտի` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,- ասել է Մերկելը: