Մենք լուսնից չենք իջել. Շարմազանով

8

Յուրաքանչյուր թանկացում դրական չէ, բոլորիս համար՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն։ Մայիսի 14-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը նշեց, որ էլեկտրաէներգիայի՝ սուբյեկտիվ պատճառներով թանկացումը ընդունելի չէ. «Եթե կա թանկացում, բնականաբար, սա հարվածում է յուրաքանչյուր քաղաքացու գրպանին, մանավանդ երբ կան բազմաթիվ խնդիրներ: Մենք լուսնից չենք իջել ու հասկանում ենք, որ ցանկացած թանկացում չի բխում ոչ մեկի շահերից, ամենաշատը իշխանությունն է, որ շահագրգռված չէ, որ լինեն թանկացումներ, բայց կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ այդպես էլ չնշելով, թե այս դեպքում պատճառները սուբյեկտիվ են, թե օբյեկտիվ:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով բարձրացնելու համար։