Ապրիլի 6-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել գերմանական «Դոյչե Վելեե-ին:
Լրագրողի այն հարցին, թե փորձագետները վաղուց մատնանշում են լարվածության բարձր ռիսկի առկայությունը տարածաշրջանում, որտեղ դեմ առ դեմ կանգնած են հակամարտող կողմերի զինված զորամիավորումները: Ինչու ցանկություն չկա, որ նրանց բաժանեն խաղաղարար ուժերը, օրինակ ռուսական:
Սարգսյանը նշել է, որ երբեք դեմ չի եղել դրան. «Մենք երբեք դրա դեմ չենք արտահայտվել, սակայն կարծում ենք, որ հակամարտությունը պետք է ամբողջական և վերջնական լուծում ստանա: Հակառակը, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը կենթադրեր հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում և երկու կողմերի միջև խաղաղարար ուժերի առկայությունը: Սակայն ադրբեջանցիները դա չցանկացան»:











