Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով կթեթևացվի

10

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով թեթևացնելու նպատակով որոշում է կայացվել, որ Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար Մեղրիի մաքսային կետ բաժնում ժամանակավորապես կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր։

Այդ ապրանքները կուղարկվեն ՀՀ այլ մաքսային մարմիններ և տերմինալներ, որտեղ և կիրականացվեն վերջնական մաքսային ձևակերպումներն ու բացթողումը։