Մեկ տոննա թմրամիջոց տեղափոխողներից մեկը Թուրքիայի քաղաքացի է

16

Ի լրումն նախկինում հայտարարված առանձնապես խոշոր չափերով` 927 կգ հերոնի  մաքսանենգության դեպքի հայտնում  ենք, որ 2014 թվականի հունվարի 18-ին  ՀՀ ԱԱԾ  կողմից ձեռնարկված օպերատիվ–որոնողական  աշխատանքների արդյունքում  Երևան  քաղաքում ձերբակալվել  է  Հայաստանի  և Վրաստանի տարածքով  տարանցիկ դեպի Թուրքիա  նշված  քանակության թմրամիջոցի  տեղափոխման  կազմակերպիչներից, 1973 թվականին  ծնված, Թուրքիայի քաղաքացի  հանդիսացող Օսման Ուգուրլուն:

Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց  տեղափոխելո ւնպատակով, դեռևս  ամիսներ առաջ,  հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է  հատուկ   հարմարեցված թաքստոց:  Օսման Ուգուրլուն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ԱԱԾ–ն հաղորդագրություն էր տարածել, որ  Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային  ծառայության աշխատակիցների արհեստավարժ գործողությունների, ս.թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Պարսկաստանից Հայաստանի տարածքով  տարանցիկ դեպի Վրաստան  ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում,  հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի` 927 կգ  հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց  տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին  անգամ: ՀՀ Ազգայինանվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`  ՀՀ քրեական օրենսգրքի  215-րդ  հոդվածի 2-րդ  մասի հատկանիշներով,  բեռնատարի  վարորդ 1953թ–ին ծնված Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են  օպերատիվ–որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: