Մեզ հաջողվել է կանխել ամուսնու սամասուդը մեկ այլ օգտատիրոջ հանդեպ. Ն. Զոհրաբյան

16

Ընդամենը օրեր առաջ Լիճքի դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը մորթելու կոչ էր անում: Այս մասին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի քննարկման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Ինձ համար կարեւոր չէ՝ վարչապետի ընտանիքը, Նաիրա Զոհրաբյանի, թե մեկ այլ անձի ընտանիքը մորթելու կոչեր է անում: Հիմա որեւէ արձագանք լինելո՞ւ է դրան, թե ոչ: Կամ այդ մարդը առ այս պահը շարունակում է պաշտոնավարել որպես դաստիարակչական գծով փոխտնօրեն: Կամ ի՞նչ պարզաբանում է՝ էմոցիայի տակ եմ եղել, հուզված եմ եղել: Նույն տրամաբանությամբ, ցանկացած սպանություն կատարող կարող է ասել՝ կներեք, աֆեկտի մեջ եմ եղել, ՔԿՀ-ի դռները բացեք գնամ տուն, որովհետեւ հուզված եմ եղել:

Զոհրաբյանի խոսքով՝ ընդունված օրենքները մեռելածին են եւ որեւէ հետեւանք չեն ունենալու:

«Կյանքում ինքնադատաստանի երկու դեպքի ես եմ ականատես եղել, որը չի հասել իրավապահներին, բայց մեզ հաջողվել է կանխել ամուսնու սամասուդը մեկ այլ օգտատիրոջ հանդեպ, որը մի դեպքում աղջկա, մյուս դեպքում կնոջ հասցեին վիրավորական գրառում էր արել»,-ընդգծեց Զոհրաբյանը: