Մարտի 1-ից ի վեր Հայաստան է վերադարձել մոտ 63 000 մարդ. ԱԳ նախարար

6
Մարտի 1-ից ի վեր Հայաստան է վերադարձել մոտ 63 000 մարդ: Մարտի 15-ից մինչ օրս տարբեր երկրներից անվճար Հայաստան են տեղափոխվել ՀՀ քաղաքացիները: ԱԳՆ ներգրավմամբ կազմակերպված Հայաստան է վերադարձել 2 035 ՀՀ քաղաքացի՝ որից 1 537-ը՝ անվճար: Այս մասին Ազգային ժողովում ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիները աշխարհի տարբեր երկրներից են վերադարձել:

«Երբ անհնար է կազմակերպել վերադարձը, նաև փորձում ենք գտնել ձևներ, թե ինչպես թեթևացնենք բեռը մեր քաղաքացիների համար, երբ իրենք մնում են արտերկրում: Բավական մեծ բեռ է եղել և շարունակում է մնալ Մոսկվայի ուղղությունը: Եվ իրապես Մոսկվայում մեր դեսպանության ու գլխավոր հյուպատոսության աշխատանքը եղել է չափազանց ծանրաբեռնված: Գործ ունենք ճգնաժամային իրավիճակի հետ, և ճգնաժամային վիճակում գտնվող մարդիկ տարբեր ձևով են արձագանքում այս իրավիճակին: Օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի իրենց տեղավորենք, կեցավայրով ու սնունդով ապահովենք»,- ասաց նա: