Հակառակորդի կրակից տուժած Մարտակերտում շարունակվում են իրականացվել վերականգնողական աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը:
Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների օրերին Մարտակերտում տուժած բնակարաններում, հանրային նշանակության մի շարք կառույցներում արդեն սկսվել են շինարարական վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Մասնավորապես Վլ. Բալայանի անվան համար 1 դպրոցը պատրաստ է անցնելու նախկին ռեժիմին:
Այստեղ հիմնականում ջարդվել էին կրթօջախի ապակիները, որոնք արդեն տեղադրվել են:














