Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք. վարչապետ

19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ ՊՆ-ում արձանագրված հաջողությունները։

«Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։ Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք, մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։

Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։

Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով»,- նշեց Փաշինյանը: