Մարուքյանը Միրզոյանի սենյակում է. քննարկում են ծեծկռտուքը

7
ԱԺ նիստի ժամանակ թեժ ծեծկռտուքից հետո հայտարարվեց ընդմիջում:

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքեցին իշխող խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Սասուն Միքայելյանը և խոսքը վերածվեց բռունցքների:

Այս պահին Էդմոն Մարուքյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կաբինետում է, հավանաբար քննարկվում է տեղի ունեցածը։