Մարգարիտա Սիմոնյանին մեղադրում են ռասիստական հաղորդագրություն տարածելու համար

15

Ամերիկյան New York Times թերթը հայտարարել է, որ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի ֆոնին սոցիալական ցանցերում բացահայտ ռասիստական հաղորդագրություն է տարածել, գրում է rambler.ru-ն։
 
«Մարգարիտա Սիմոնյանը սոցիալական ցանցերում տարածել է բացահայտ ռասիստական հաղորդագրություն, որում ասվում է, որ ցուցարարները թմրամոլներ են և հանցագործներ»,-գրում է պարբերականը:

Հոդվածում ընդգծվում է, որ «հեգնական» հաղորդագրությունը ներկայացվել է որպես «Մինեսոտայի նեգրերին» աջակցելու հայտարարություն:
 
«Հաղորդագրությունում ցուցարարներին կոչ է արվում ընդօրինակել ուկրաինացիների մարտավարությունը, որոնք Վաշինգտոնի ծափահարությունների ներքո 2014 թվականին փողոց են դուրս եկել՝ իրենց Կրեմլի աջակցությունը վայելող նախագահին տապալելու համար»,- գրում է պարբերականը։