Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմը բողոքի ակցիա է անում. աշխատավարձը կրճատել են

16

Շիրակի մարզի Մարալիկ համայնքի հիվանդանոցի բուժանձնակազմի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում։ Հայտնում է tert.am-ը:

Նշում են, որ հիվանդանոցում կորոնավիրուսի հայտնաբերումից հետո նրանց հորդորել են ինքնամեկուսանալ, ինչից հետո էլ Առողջապահության նախարարությունից և մարզային վարչությունից նշել են, որ այդ օրերի համար պետք է ստանան իրենց աշխատավարձից ավելի քիչ գումար։

«Մեզ մոտ բոլոր բյուջետային հիմնարկների՝ մշակույթի տան, գրադարանի, մանկարապարտեզի աշխատակիցները 100 տոկոս ստացել են աշխատավարձերը, ինչո՞ւ պետք է հիվանդնոցի աշխատակիցները 20 տոկոս պակաս ստանան, ինչո՞ւ է բոլորինը պահպանվել, մերը՝ ոչ»,- ասաց նա:

Սիլվարդ Գրիգորյանի խոսքով՝ Սառնաղբյուրի հիվանդանոցում էլ է ինքնամեկուսացում եղել, բայց նրանց աշխատավարձը 100 տոկոսով վճարել են: «Չգիտենք, թե ինչու են այսպես անում: Տնօրենը համաձյան է մեզ հարյուր տոկոս վճարելու, բայց մարզպետարանից չունի թույլտվություն, եթե նման հրաման կա, թող գրավոր ուղարկեն մեզ, ուրիշ ցանկություն չունենք»,- ասաց նա: