Մանվել Գրիգորյանը պարտավորեցման հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ. Հետք

7

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելուն և համապատասխան եզրակացություն տալուն պարտավորեցնելու պահանջով:

Հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:

Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ըստ էության Մանվել Գրիգորյանը բուժում չի ստանում, պարզապես «կոնսերվացնում» են հիվանդությունները: Փաստաբանի խոսքերով, թե հիվանդության պատմության տվյալները, թե բուժող բժշկի մասնագիտական կարծիքը հանգեցրել են նրան, որ այլևս Հայաստանում հնարավոր չէ առողջապահական գործառույթներ կատարել՝ առողջության լավացման հետ կապված, և անհրաժեշտ է, որպեսզի Մանվել Գրիգորյանը հետազոտվի և բուժում ստանա արտերկրում: Հայաստանում այդ սարքավորումները և դեղամիջոցները բացակայում են, և ընդհանրապես՝ պահանջվող դեղամիջոցներն այստեղ գրանցված չեն:

Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է: Գտնվում է տանը, որտեղ առկա է վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներ: Ստանում է, ոչ թե բուժում, այլ հանգստացնող դեղորայք՝ ցավազրկող, քնաբեր և այլն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում