ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ապրիլի 25-ին կժամանի Հայաստան

7

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայաստան կժամանի ապրիլի 25-ին: Այդ մասին է հայտնում Panorama.am-ը` հղում անելով ՄԱԿ հայաստանյան գրասենյակին:

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը Հայաստանում կմնա մեկ օր: Նա կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան:

Մինչ այժմ Պան Գի Մունը Հայաստանում ու Ադրբեջանում չի եղել: 2007-ին նա կարճատև կանգառ է արել Թբիլիսիում, Աֆղանստանից Եվրոպա ուղևորության ճանապարհին: