Ղրիմի թերակղզում գտնվող 14-րդ դարի հին հայկական եկեղեցին կառնվի պաշտպանության տակ, հայտնում է gkreg.rk.gov.ru կայքը:
Հայտնի է, որ եկեղեցու մոտ հսկողության գոտի սահմանելու հարցով համապատասխան մարմիններին են դիմել տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:
«Մենք նման միջոցառումները սոցիալական տեսանկյունից կարևոր ենք համարում, ուստի՝ առավելագույն աջակցություն կցուցաբերենք ճարտարապետության բացառիկ հուշարձանի պահպանման հարցում»,-rusarminfo.ru-ն մեջբերում է Ղրիմի պետռեգիստրի և կադաստրի հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Սպիրիդոնովի խոսքերը:
Հայտնի է, որ Ղրիմի Բելոգորսկի շրջանի Տոպոլևկա գյուղում պահպանվել են 14-րդ դարին թվագրվող հայկական երկու եկեղեցիների՝ Սուրբ Սարգսի և Սուրբ Ուրբաթի ավերակները, որոնք վկայում են միջնադարում Ղրիմում մեծ հայկական համայնքի առկայության մասին:














