Ղրիմի անջատումը Ուկրաինայից չի բացառվում.Կոնստանտինով

14

Ղրիմյան խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը չի բացառում Ղրիմի առանձնացումն Ուկրաինայից: Տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Խորհրդարանականը նշել է, որ երկրում տիրող իրավիճակի վատթարացումը կարող է ամեն ինչի հանգեցնել.

«Հնարավոր է: Եթե երկիրը քանդվի: Ամեն ինչ հենց դրան էլ գնում է»,- ասել է Կոնստանտինովը:

Վերջինս նաև ընդգծել է, որ երկիրը դեռևս հնարավոր է փրկել մասնատումից, սակայն այդ հնարավորությունը շատ չնչին է: