Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական ազդակներ կան։ Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ԱՄՆ Արտակարգ 7 լիազոր դեսպան Լին Թրեյսին:
Նրա խոսքով՝ այս պահին տեղեկություններ չկան ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում հանդիպումների մասին։ Բայց դեսպանն արձանագրել է, որ գործընթացը լավատեսություն է ներշնչում։
Դեսպանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները նպաստել են բռնության կրճատմանը շփման գծում։ Կան նաև այլ դրական ազդակներ։











