Աջակիցների հետ հեռավար հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր մտահոգություններին:
«Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում։ Այստեղ շատ ու շատ շտկելու բաներ կան։ Երեւի հիմա չարժի մտնել մանրամասնությունների մեջ։ Մոտակա ժամանակներում այս կարեւորագույն հարցի վերաբերյալ առանձին հարցազրույց կունենամ եւ կփորձեմ նաեւ մանրամասներ այն մտահոգությունները, որը ես ունեմ»,-ասաց նա։











