ՀՀ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը լուսանկար է հրապարակել և գրել.
«Բաքվում Իրանի դեսպանն ընդունել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարին»:
Քաղաքագետն այնուհետև մեկնաբանություններում նշել է, որ այս անձնավորությունը տարբեր մակարդակներով հանդիպումներ է կարողանում ունենում, որովհետև հայկական կողմը չի խոչընդոտել նրա հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչից էլ բխում են նրա հետակա անկաշկանդ հանդիպումները՝ անգամ Իրանի դեսպանի մակարդակով:
Նշենք, որ Թուրալ Գանջալիևը ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության նոր կազմի անդամ է ընտրվել:











