Ղազախստանը կվավերացնի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը

8

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղազախստան այցի շրջանակներում հանդիպել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշոնական էջից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) վերաբերող հարցեր։ Մասնավորապես՝ Ղազախստանի նախագահը հայտնել է, որ երկիրը կվավերացնի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։

«Դեկտեմբերի 23-ին կկայանա հանդիպում Մոսկվայում սպասվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, մենք կվավերացնենք Հայաստանի անդամակցությունը, միգուցե, Ղրղզստանը նույնպես պատրաստ կլինի»,- նշել է Նազարբաևը։