Ձեր զեկույցը հոգևորականի կամ փսիխոթերապևտի զեկույցի էր նմանվում. Նաիրա Զոհրաբյանը ՀՀ Գլխավոր դատախազին

11

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ նախաբանին հնչած հուզիչ ելույթը չբավարարեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին:

Զոհրաբյանը մասնավորապես նշեց, որ Կոստանյանի զեկույցը սրտի թրթիռների, ելևէջների, հոգևորականի կամ փսիխոթերապևտի զեկույցի նման մի բան էր։ «Եթե կարիք ունենայինք նման զեկույցի, կհրավիրեինք որևէ հոգևորականի կամ կաթողիկոսին»,- հայտարարեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց  գլխավոր դատախազին  օրեր առաջ Գյումրիում տված «տղամարդու խոսքի մասին», որ դիմելու էր ՌԴ դատախազին, և հիշեցրեց, թե արդյոք էմոցիայի տակ արված հայտարարություն էր, թե տղամարդու խոսք:

Կոստանյանը պատասխանեց, որ ինքը պարտավոր է չհրապարակել նախաքննության գաղտնիքը և որ ՌԴ դատախազին կդիմի միայն այն դեպքում, երբ դիմելու հետ կապված ցանկացած հարց պատրաստ լինի: