Հատուկ քննչական ծառայությունը ստացել է մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ դատախազությունը միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:











