Հրեա պրոֆեսորը՝ Հայոց ցեղասպանության, սիոնիզմի և Իսրայել պետության ստեղծման մասին (Տեսանյութ)

25

Հրեա գիտնական, Իսրայելի Բաց Համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոն հոլոքոստի և ցեղասպանության թեմայով դասախոսություն անցկացրեց: Աուրոն նոր էր վերադարձել Արցախից, որտեղ արժանացել էր բարձր մակարդակի ընդունելության նախագահ Բակո Սահակյանի կողմից:

Աուրոն զբաղվում է հոլոքոստի և ցեղասպանության թեմայով ուսումնասիրությամբ: Հետազոտել և մի շարք գրքեր է գրել նաև Հայոց ցեղասպանության մասին: Վերջինս ճանաչում է ցեղասպանությունը և ամաչում, որ Իսրայելը չի ճանաչում այն:

Դասախոսությունը սկսվեց եբրայերեն ինչ-որ երգով: Պետք է ընդգծենք, որ Աուրոն դասախոսության ընթացքում ավելի շատ խոսեց հոլոքոստի, հրեա ժողովրդի ցավերի ու տառապանքների մասին, քան Հայոց ցեղասպանության: Հայոց ցեղասպանության շուրջ խոսելիս շեշտեց, որ Իսրայելը զզվելի քաղաքականություն է վարում և պարտավոր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ հաշվի չառնելով քաղաքական ոչ մի խաղ: Խոսվեց Ադրբեջանի հնարած «Խոջալուի ջարդերի մասին»՝ շեշտելով, որ ամաչում է իր երկրի ԱԳ ղեկավար Լիբերմանի վարած քաղաքականությունից, ով պատրաստվում է ադրբեջանցի հրեաների հետ հարգել «Խոջալուի զոհերի հիշատակը»: Ասաց, ինքը չի ընդունում, որ հայերն են իրականցրել ջարդերը, բայց խորամանկաբար, Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելով, հավելեց, որ ադրբեջանցիները չէին կարող իրենք իրենց սպանել: Սումգայիթի ջարդերը համարեց ջարդեր և ոչ ցեղասպանություն:

Հրեա պրոֆեսորը զարմանալի տեսակետ հայտնեց. «Ամեն ազգ իր սրտի խորքում ցեղասպան է»: Զարմանալի տեսակետ: Բայց լավ էր, դահլիճից մեկը նշեց, որ հայերին չի վերաբերվում այդ թեզը:

Աուրոն պարզվում է՝ Արցախում որոշակի հարցախույզերով է զբաղվել և «հայ-ադրբեջանական բարեկամության» շուրջ որոշակի քարոզչություն ծավալել: Մասնավորեցնենք՝ մարդիկ է փնտրել ովքեր՝ պատմել են հայերի և ադրբեջանցիների՝ Արցախյան պատերազմի տարիներին  միմյանց փրկելու դեպքերի մասին: 

Հետաքրքիր էր հրեա պրոֆեսորի արձագանքը Սարգիս Հացպանյանի այն հարցադիմումին՝ առ այն, որ Հայաստանում գտնվող հոլոքոստի զոհերի հուշարձանի վրա երկու լեզվով գրվածք կա: Հայերենով գրված է՝ «ԱՊՐԵԼ ՉՄՈՌԱՆԱԼ. ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈԻՐԴՆԵՐԻ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ», իսկ եբրայերենով՝ «ԼԻՆԵԼ ԹԵ ՄՈՌԱՆԱԼ. Հոլոքոստի զոհերի հիշատակին», Հացպանյանը դիմեց Աուրոյին՝ ասելով, որ Երևանում եղած ժամանակահատվածում լուծի հարցը իր ազգակիցների միջոցով: Աուրոն չլսելու տվեց այս դիմումը:

Հրեա պրոֆեսորին բախտ վիճակվեց նաև իսրայելապաղեստինյան երկարամյա ճգնաժամին վերաբերող հարց լսել: Աուրոն սկզբում խուսանավեց, բայց վերջում պատասխանեց, որ ինքը չի ժխտում, որ 1948-ին հրեաները սպանել են, որոշ պաղեստինցիների, բայց դա եղել է ջարդ և ոչ՝ ցեղասպանություն:

Պրոֆեսորն անընդհատ «ջարդ և ցեղասպանություն» երևույթներն էր փորձում տարանջատել: Նա նույնիսկ մի պահ նշեց, որ հրեաները չեն սիրում ցեղասպանություն բառը, նրանք ընդունում են միայն հոլոքոստը, որը ցեղասպանությունից ավելի զազրելի երևույթ է՝ ըստ իրենց:

Դասախոսության վերջում Աուրոն կրկին միացրեց եբրայերեն ինչ-որ երգ՝ նշելով՝այն լսելը շատ կարևոր է:

Հ. Գ. Դասախոսության սկզբում հրեա գիտնականին հարց ուղղեցի երիտթուրքերի ակունքերի, Հայոց ցեղասպանության իրագործման հարցում սիոնիզմի դերակատարության մասին, որի վերաբերյալ աշխատություն ունի հենց ինքը՝ Յաիր Աուրոն, վերջինս ընդունեց սիոնիզմի դերակատարությունը ցեղասպանության իրագործման հարցում, շեշտեց, որ սիոնիզմը արմատավորվել է Իսրայել պետություն ստեղծելու համար, բայց՝ այսօր սիոնիզմի մասին խոսք լինել չի կարող. այն նախկինում էր, խոսքը Իսրայել պետության մասին է, որը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: (Մանրամասները տեսանյությում) 

Դասախոսությանը վերաբերող այլ տեսանյութերը դիտեք վաղը