Հրապարակվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների և Վիտալի Բալասանյանի զրույցի ձայնագրությունը

7

Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուգասզյանը հրապարակել  է «Սասնա ծռեր» խմբի անդամների և Վիտալի Բալասանյանի միջև` զենքերը վայր դնելու բանակցությունների շուրջ տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Զրույցը կայացել է հուլիսի 29-ին:  

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուգասզյանը, ով ընդհատակում է գտնվում, պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանին՝ հաշվի առնելով, որ պատրաստակամություն էր հայտնել հանդիպել զենքերը վայր դնելուց հետո, նշել էր իրենք իրենց ձեռքի տակ ունեն զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը:

Մանրամասները ձայնագրության մեջ: