Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել

25

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը եւ Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել: Այս տեղեկությունը  հաստատեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա նշեց, որ նրանց արձակուրդների տեւողությունները տարբեր են։ Ըստ այդմ՝ նրանք արձակուրդից կվերադառնան տարբեր օրերի։