Հրայր Թովմասյանն իր խրամատը որոշեց թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին. Ալեն Սիմոնյան

24
ՍԴ դատավորի թեկնածուների հետ կապված հարց մեզ մոտ չի քննարկվել: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե արդյոք միտում չի տեսնում նրա մեջ, որ Հրայրը Թովմասյանը արձակուրդ գնաց եւ կան կարծիքներ, որ արձակուրդում գտնվող անձը չի կարող աշխատանքից ազատվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը, ինչպես ինքն էր բնորոշել, իր խրամատը որոշեց թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին, եւ դա կարծում եմ շատ բնորոշ է Հրայր Թովմասյանին»:
 
Փոխխոսնակը շեշտեց, որ Հրայր Թովմասյանը կախվում է փրփուրներից: