Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշումն ընդունվել է

5

ԱԺ-ն ավարտել ու ամփոփել է ՍԴ դատավոր-անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման քվեարկությունը:

132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101-ը: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. 98 կողմ, 1 դեմ:
Այսպիսով նախագիծն ընդունվել է:

Հշեցնենք, որ քվեարկությանը չի մասնակցել Բարգավաճ Հայաստան խմբակցությունը, որն ի սկզբանե հայտարարել է, որ չի պաշտպանում Իմ քայլի այս նախաձեռնությունը: