Հրայր Թովմասյանը թող հետ նայի, տեսնի, թե ինչ ամոթալի քայլեր է արել. փաստաբան

5
Փաստաբան Արա Ղարագյոզյանը «Առաջին լրատվական»-ի եթերում հայտնել է, որ Ազգային ժողովի՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործընթացը իրավաչափ է: 

«Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել կեղծարարության արդյունքնում: Հրայր Թովմասյանը Ազգային ժողովի նախաձեռնած գործընթացն այսօր որակեց որպես ամոթալի, բայց նա թող հետ նայի, տեսնի, թե ինչ ամոթալի քայլեր է արել, երբ արդարադատության նախարար էր կամ պատգամավոր էր: Ի՞նչ է արել նա, երբ քրեական ենթամշակույթ էր տիրում ՔԿՀ-ներում, և ընդհանուր առմամբ, ի՞նչ որոշումներ է ընդունել որպես ՍԴ նախագահ՝ նախկին իշխանությունների շահերն ամրապնդելու համար»,- ասել է փաստաբանը: