ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում են՝ գոյություն ունեն տարբեր թեզեր, որոնք կարող են որոշակի հիմք հանդիսանալ: Բայց ինչի՞ հիմք հանդիսանալ: Lրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Մենք ունենք հայտարարություն և ունենք արձագանք: Երբ հարց են տալիս՝ փաստաթուղթ կա՞, ես չեմ կարող ասել՝ կա, թե՝ ոչ: Իմ ենթադրությունը հետևյալն է՝ այո, գնում է ընթացք: Պետք է գոնե դրույթներն ընդհանուր առմամբ բացել», – ասաց պատգամավորը:
Արման Աբովյանի խոսքով՝ այսօր առկա հակասությունները չեն փարատվում:
«Կետերի մասին ավելի հստակ և բաց հայտարարություններ պետք է լինեն: Հստակ պահանջվում է ասել, որ մենք, օրինակ, փուլային տարբերակ կամ ազատագրված տարածքների խնդիր չենք քննարկում», – ասաց նա:











