Հռոմի Պապի՝ Հայոց Ցեղասպանության մասին հայտարարությունից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին

13

Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հատուկ պատարագին Հռոմի Պապի հայտարարության պատճառով Թուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին: Հաղորդում է Anadolu գործակալությունը:

Հռոմի Պապի հայտարարությունից հետո Վատիկանում Թուրքիայի դեսպանը Անկարա է կանչվել խորհրդակցությունների համար:

Նշենք, որ Հռոմի Պապի հայտարարությունից հետո Թուրքիայում Վատիկանի դեսպանը կանչվել էր երկրի ԱԳՆ:

Նշենք, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմի Պապի կողմից հատուկ պատարագ է անցկացվել: Հռոմի Պապն իր խոսքում նշել էր, որ 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն է կատարվել: