Հռոմի պապի կրծքի տարօրինակ խաչը

175

Նկարի ձախ կողմում պատկերված է Կարդինալ Ջորջ Բերգոլիոյի կրծքի խաչն է, երբ նա Բուենոս Այրեսում արքեպիսկոպոս էր, նկարի աջ հատվածում նրա խաչն է Հռոմի Պապ ընտրվելուց հետո: Այս խաչերի հետ կապված որոշակի տարօրինակ բաներ կան, որ շահարկումների առիթ են տալիս:

Ստորև ներկայացնենք traditioninaction.org կայքի վերլուծությունը Հռոմի Պապի տարօրինակ խաչի հետ կապված: Ըստ այդմ՝

1. Հազվադեպ է պատահում, երբ կրոնական վերնախավի ներկայացուցիչների կրծքի խաչի վրա բացակայում է Խաչված Հիսուսի պատկերը: Հայտնի է, որ Խաչված Հիսուսը մեղքերի քավողն է, ով իր մահով կանխում է ադամական մեղքը և վերաբացում է փրկության ճանապարհը: Ավելին, փաստը, որ Պապերը կրել են այդ խաչերն իրենց կրծքին՝ մոտ սրտին, նշանակում է, որ նրանք հպարտ են, որ խաչվածի աշակերրտներն են, պատրաստ են իրենց արյունը թափել հանուն նրա:

Պապ Բերգոլիոյի խաչը ժխտում է այս տեսակետը: Իր խաչի վրա պատկերված է մի հովիվ, ինչպես որ նա ասում էր. «Ես չեմ հավատում ադամական մեղքին, ըստ այդմ՝ դրա համար փրկագին չկա»:  Սա կհամապատասխանի այն առաջադեմ տեսությանը, ըստ որի ադամական մեղքը միֆ է՝ հորինված եկեղեցու կողմից պարզունակ մարդու էվոլյուցիան տիեզերքում ինչ-որ կերպ բացատրելու համար:

2. Խաչի ձևը ավանդական չէ: Երկու ճառագայթների հատումը անորոշ է, բայց տարածված է: Այն չի խորհրդանշում չարչարանքները, որ Հիսուսը կրեց: Ֆրանցիսկոս Պապի խաչը մի պարզ մետաղե թիթեղ է՝ պատված հարթաքանդակով: Կրկին, սա ցույց է տալիս, որ Պապ Ֆրանցիսկոսը իրեն չի համարում Խաչված Հիսուսի ներկայացուցիչը:

3. Խաչի վրայի աղավնին խորհրդանշում է սուրբ հոգին, որը երկնքից է իջնում հոտի և հովվի վրա: Սուրբ գրություններում չկա որևէ ձևակերպում, որտեղ նշված լինի, որ Սուրբ Հոգին անմիջապես իջնում է հոտի վրա: Կարիք չկա ասելու, որ սա նույնպես անվերապահորեն ժխտում է Պապի դերակատարությունը, որը Կաթոլիկ հավատքի համաձայն Հիսուսի փոխանորդն է երկրի վրա, ով միակն է կոչված իշխելու և սովորեցնելու հոտին:

Մետաղյա խաչը էժանագին է: Երկու խաչերի տարբեր գույները ցույց են տալիս, որ Բերգոլիոն ունի մեկից ավելի խաչեր նույն սիմվոլներով, բայց տարբեր մետաղներից պատրաստված: Նրա կարդինալական խաչը, որ պատկերված է նկարի ձախ կողմում, մետաղյա խառնուրդի է նման, երկրորդը, որ նա կրում է որպես Պապ, երկաթյա է կարծես:

Երկու դեպքում էլ պարզ է դառնում, որ նա մերժում է ոսկին և թանկարժեք քարերը, որ սովորաբար կիրառվում են խաչերի համար: Դա սիմվոլիկ նշան է, որ եկեղեցին չպետք է լինի հարուստ: Օգտագործելով այս խաչը՝ Պապ Ֆրանցիսկոսն ասես հաստատում է, որ նա ցանկանում է վերադառնալ ընդհատակյա ժամանակներին:

Պատմության ընթացքում որոշ աղանդներ այս նույն թեզիսի կողմնակիցներն էին: Դրանց թվում էին մանիքեյները 3-րդ դարում, մազդեզականները Պարսկաստանում, Պավլիկյան շարժման հետրևորդները Հայաստանում 6-րդ դար, գնոստիկները միջին դարերում և այլն:

Սրանք այն կրոնական ուղղություններն էին, որոնք մերժում էին եկեղեցու հարուստ լինելու գաղափարը: Այժմ Պապ Ֆրանցիսկոսը այս գաղափարները բերում է կենտրոնական նշանակության: Այսպիսով, ձևավորվում է եկեղեցու բոլորովին այլ դեմք:

5. Փաստը, որ Պապ Ֆրանցիսկոսը չի ընտրում նոր խաչը, բայց պահում է այն, որը նա կրել է որպես արքեպիսկոպոս, կարծես ցույց է տալիս, որ նա որպես Պապ իրեն ավելի բարձր չի դասում, քան եպիսկոպոսը: Սա նույնպես հաստատում է իր պնդումը, որ կոչվի Հռոմի եպիսկոպոս՝ Պապի փոխարեն: