Հունվարին Հայաստանից ավելի շատ են մեկնել

20

«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2014 թվականի հունվարին ավելին է եղել, քան ժամանողներինը: Տեղեկացնում է Panorama.am-ը:

Համաձայն ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության՝ 2014թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 128 986 ուղևոր` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 112 382 ուղևորի համեմատ: Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 61423 մարդ` 2013 թվականի 52269-ի դիմաց, իսկ հունվարին մեկնել է 67563 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ 7450-ով ավելի է:

Հունվարին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 1006 տոննա բեռ, իսկ 2013թ-ի հունվարին` 819 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 785 տոննա բեռ (2013թ-ին՝ 447 տոննա), ներկրվել` 222 տոննա բեռ (2013թ-ին՝ 372 տոննա):