Հունիսի 20-ին կայանալու է Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում

7

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ է ունենալու Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որից հետո Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում է կայանալու, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Բնականաբար, մենք ակտիվորեն փորձելու ենք հակամարտության կարգավորման գործում կողմերին աջակցել: Մենք արդեն որոշիչ դեր ենք խաղացել ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Հիմա պատրաստ ենք շարունակելու մեր միջնորդական առաքելությունը, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ լիակատար փոխգործակցությամբ և հիմնվելով սկզբունքների վրա, որոնք շարադրվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 2009-2013 թվականների համատեղ հայտարարություններում: Մեր կողմն անց է կացնելու ամենաշահագրգիռ և ակտիվ բանակցությունները»,- ասել է Ուշակովը:

Ուշակովը նշել է, որ հակամարտության կողմերը պետք է խստորեն պահպանեն 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը: