Հունիսին կկայանա Ցեղասպանագետների միջազգային ընկերության 12-րդ կոնֆերանսը

8

Հայաստանում ընթացիկ տարվա հունիսին կկայանա Ցեղասպանագետների միջազգային ընկերության 12-րդ կոնֆերանսը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ղեկավար  Վիգեն Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ 2 տարին մեկ այդ ընկերությունը կոնֆերանսներ է անցկացնում աշխարհի տարբեր մասերում։ Առաջիկա կոնֆերանսին գրանցվել է մոտ 400 մասնակից։