Հունաստանի խորհրդարանն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

15

Հունաստանի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, տեղեկացնում է Արմենպրեսը: Օրինագծին կողմ է քվեարկել 54, դեմ՝ 42, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: 

Այսուհետ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին Հունաստանում սպասվում է խոշոր դրամական տուգանք և բանտարակություն:

Հիշեցնենք, որ «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող և 6 կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները: