Հունանյանի և Բաբաջանյանի զրույցը չի ձայնագրվել

9

Այս տարվա հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացրած խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին և նրա հետ ունեցել աննախադեպ՝ 2 ժամ տևողությամբ զրույց։

Հունանյանի  հետ հանդիպումից հետո Բաբաջանյանը նշեց, որ զրույցը տեղի է ունեցել ՔԿՀ ղեկավարի մասնակցությամբ և, ըստ ամենայնի, ձայնագրվել է։

Factor.am-ը գրավոր դիմել է ՀՔԾ Արման Բաբաջանյանի ու Նաիրի Հունանյանի զրույցի ձայնագրության ամբողջական կամ մասնակի տրամադրման խնդրանքով։

ՀՔԾ-ից պատասխանել են, որ քրեակատարողական ծառայությունը չի ձայնագրել ահաբեկչության պարագլուխ Հունանյանի և պատգամավորի միջև կայացած այս բացառիկ զրույցը:

«Նաիրի Հունանյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպման ձայնագրություն տրամադրելու Ձեր խնդրանքը հնարավոր չէ բավարարել ձայնագրության բացակայության պատճառով»,- ասված է պատասխանում։