Հույսերն իզուր են. հակահամաճարակային կանոնները խախտողները պետք է վճարեն տուգանքները

4
Հակահամաճարակային կանոնները չպահելու համար կիրառված տուգանքները չեն չեղարկվելու: Պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիները, որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և այսպիսի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են, դրանք չեղարկվելու են։ Ես ուզում եմ ասել, որ այսպիսի հույսերն իզուր են։ Հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու, դրանք պետք է վճարվեն»,-ասաց վարչապետը: