Հորը սպանած Խաչատուրյան քույրերի մեղադրանքը չի փոխվի

5

Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի գործի լրացուցիչ քննությունը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, և հրաժարվել է այն որակավորել անհրաժեշտ պաշտպանության, որը պնդում էր գլխավոր դատախազությունը: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է աղջիկների փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

Լիպցերը հույս է հայտնել, որ դատախազությունը կշարունակի պահանջել, որ աղջիկները գործել են անհրաժեշտ պաշտպանության պայմաններում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջնին դատախազությունը ՔԿ է վերադարձրել Խաչատուրյան քույրերի գործի նյութերը, որում մեղադրական եզրակացություն կար ավագ և միջնեկ քույրերի նկատմամբ, ինչպես նաև հանձնարական՝ կրտսեր քրոջ նկատմամբ բժշկական բնույթի միջոցառումներ կիրառելու մասին:

Գլխավոր դատախազությունը կարծում է, որ քույրերի գործողությունները պետք է վերաորակավորվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսին 57-ամյա Միխաիլ Խաչատուրյանի սպանության կասկածանքով ձերբակալվել են 19, 18 և 17 տարեկան դուստրերը: Ըստ քրեական գործի՝ հանցանքի դրդապատճառ է հանդիսացել հոր կողմից երկար տարիներ շարունակվող նվաստացումները, որն աղջկա հանդեպ ֆիզիկական ու սեռական բռնություն է կիրառել: Դրանով հանդերձ, քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության կատարման հոդվածով: