Հովիկ Աբրահամյանը բացահայտել է ֆինանսական աղբյուրը, որից կսուբսիդավորվի էլեկտրաէներգիայի թանկացումը Հայաստանի սպառողների համար: Նրա խոսքով՝ գումարը կառավարությունը վերցնելու է «Որոտան» կասկադի վաճառքից:
Վարչապետը նաև հաղորդեց, որ ՀԷՑ-ում Հայաստանի կառավարության պատվերով միջազգային աուդիտ անցկացնելու համար չորս թեկնածու կազմակերպություն կա, սակայն թե դրանցից որ մեկին կպատվիրվի աուդիտը, դեռ չի որոշվել:
«Մենք ուղարկել ենք ռուսական կողմին, որպեսզի նաև նրանց կարծիքն իմանանք»,- ասաց վարչապետը:














