Հնարավոր է՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը պարտադիր դառնա

14

Հնարավոր է՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները թուլացնելուն զուգահեռ՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը դառնա պարտադիր: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, թե հարցն այս պահին դեռևս քննարկման փուլում է:

Դիտարկման՝ արդյոք քննարկվո՞ւմ է արտակարգ դրությունը երկարացնելու հարցը, Հունանյանը պատասխանեց. «Այո, օրակարգում նման քննարկում կա»: