Հնարավոր է՝ Հայաստանում կորոնավիրուսի մոտ 18-20 հազար ասիմպտոմ, այսինքն՝ չախտորոշված դեպքեր լինեն. Փաշինյան

7
Մենք արձանագրում ենք, որ Հայաստանում մոտավորապես 18-20 հազարի կարգի կարող են անսիպտոն, այսինքն չախտորոշված դեպքեր լինել: Այս մասին այսօր պաետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով որ պարետատան նիստը վարել է հեռավար:

Սա այն պարագաներն են է, երբ մարդիկ իրենք չգիտեն, որևէ կասկած չունեն ինձ նման որ վարակված են կորոնիրուսով»,-ասաց նա և նշեց, որ ընտանիքն ամբողջ կազմով վարչապետի կեցավայրում մեկուսացված են, այս պահին ախտանիշներ չունեն և իր ջերմությունը 36,5 էր:

Ոստիկանության և տեսչական մարմինների գործունեությունը ցույց են տալիս որ այնուամանյնիվ դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող հայրենակիցները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ այս պահի դրությամբ փակ է, ռեյդերը շարունակվելու էին և այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավրությունը, սակայն որոշում կկայացվի քննարկումների արդյունքում»,-ասաց նա:Լիաան Առաքելյան

Ինձ համար միանշանակ է, որ հակահամաճարակային կանոնների հետ կապված սխալ եմ թույլ տվել: Այս մասին այսօր պարետատան հեռավար նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: